Բացել լրահոսը Փակել լրահոսը
494514785_1094943376003380_6088100585769041819_n
A A
Պաշտոնական

«Կամուրջ» հանրային սննդի կետն աշխատել է սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներով

📌Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ «Սերոբ» ՍՊԸ-ին պատկանող «Կամուրջ» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Տիգրան Մեծի պողոտա) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացված ստուգումը հաստատել էր. բողոքը հիմնավոր է, հանրային սննդի կետն աշխատում է սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներով:
 
‼️ Արդյունքում, Տեսչական մարմնի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ, «Կամուրջ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է:
 
‼️Սակայն, քաղաքացիները կրկին ահազանգել են, որ տվյալ հանրային սննդի օբյեկտը չի կասեցրել արտադրական գործունեությունը, շարունակում է աշխատել, ավելին՝ չի վերացրել հայտնաբերված սանիտարահիգիենիկ խախտումները։
 
Տեսչական մարմնի ղեկավարի որոշման պահանջը չկատարելու՝ «Սերոբ» ՍՊԸ-ին պատկանող «Կամուրջ» հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը չդադարեցնելու պատճառով՝ օբյեկտում նորից իրականացվել է ստուգում, հստակեցվել է, որ հայտնաբերված խախտումները վերացնելու հանձնարարականը դեռ չի կատարվել:
✅ Տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության։