Բացել լրահոսը Փակել լրահոսը
4nqyvlmC3yCPuikeeeOenY26ZUebJ5TyV8R1GQfA
A A
Պաշտոնական

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով

Ռուսաստանը և Ուկրաինան մայիսի 6-ին գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով։ Այս պահին ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի տարածքում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ 

Զինվորականները ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։ Բացի այդ, նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ։

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմագերիների փոխանակման հարցում միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները։ 

ՌԴ ռազմական գերատեսչությունը պարզաբանել է, որ ԱՄԷ-ի օգնությունը զինվորական անձնակազմի փոխանակման գործարքի շրջանակներում մարդասիրական բնույթ է կրել։

Ռազմագերիների նախորդ փոխանակումը տեղի է ունեցել ապրիլի 19-ին, որի արդյունքում 246-ական զինվորական վերադարձել է Ռուսաստան և Ուկրաինա։