Բացել լրահոսը Փակել լրահոսը
mlsa - 1 (1)
A A
Պաշտոնական

Նարեկ Մկրտչյանն այցելել է մտավոր խնդիրներ ունեցող անձանց ցերեկային խնամքի ծառայություններ մատուցող «Երջանկության ճանապարհ» ՀԿ

Նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է մտավոր խնդիրներ ունեցող անձանց ցերեկային խնամքի ծառայություններ մատուցող «Երջանկության ճանապարհ» ՀԿ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր այցելել է «Երջանկության ճանապարհ» հասարակական կազմակերպություն, որն այս պահին ցերեկային խնամքի ծառայություններ է մատուցում Արմավիրի մարզում բնակվող, մտավոր խնդիրներ ունեցող 18-ից 65 տարեկան 25 անձի։ Շրջայցին մասնակցել է նաև էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։

Վերջիններս շրջել են կազմակերպության տարածքում, ծանոթացել հաստատության շահառուների զբաղվածության ապահովման հնարավորություններին, այցելել խմբասենյակներ։

Այցի ընթացքում քննարկվել են ՀԿ-ի հետագա գործունեության շարունակականության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր․ դիտարկվել են պետության հետ հնարավոր համագործակցության տարբերակները։ Հաստատության ղեկավարությունը ներկայացրել է կազմակերպության գործունեությունն ու մտավոր խնդիրներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունների շրջանակը։ Այս համատեքստում ընդգծվել է վերջիններիս ներուժի լիարժեք օգտագործման և սոցիալական ներառման համար անհրաժեշտ պայմանների ապահովման կարևորությունը։

Նարեկ Մկրտչյանը և Դիանա Գասպարյանը եղել են նաև կազմակերպությունում գործող կարի և հացաբուլկեղենի արտադրամասերում, որոնց աշխատանքում ներգրավված են ցերեկային խնամքի ծառայություններից օգտվող շահառուները։

 

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ