Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault
A A
Պաշտոնական

Փրկարարները Երևանյան լճում հայտնաբերել են որոնվող Մայա Բորյատինսկայայի դին

Այսօր՝ ժամը 14:15-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայողները Երևանյան լճում՝ լճի և գետի միացման հատվածում, հայտնաբերել են որոնվող 2012 թվականին ծնված Մայա Բորյատինսկայայի դին և դուրս բերել ափ։

Հիշեցնենք, որ Մայա Բորյատինսկայան, Ուկրաինայի քաղաքացի էր, նրա հայրը նույնպես տեղում մասնակցում էր որոնողական աշխատանքներին։ Ապրիլի 27-ին, ժամը 17։30-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ նա կորել է Մանկական երկաթուղու տարածքում։