Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ռազմական ոստիկանության տարեդարձը նշվել է պարգևատրումներով ու շնորհավորանքներով

Մայիսի 5-ին տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն։
 
Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալներ Արման Սարգսյանն ու Հրաչյա Սարգսյանը, ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը, բարձրաստիճան այլ սպաներ ու հյուրեր։ 
 
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է տարեդարձի կապակցությամբ, կարևորել ստորաբաժանման դերը զինված ուժերում կարգապահության, օրինականության և կարգուկանոնի պահպանման գործում:
 
Ռազմական ոստիկանության կազմավորման տարեդարձի կապակցությամբ շնորհավորական խոսք է հղել նաև ՊՆ ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը։
 
Միջոցառման ավարտին ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և օրինակելի ծառայության համար պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։