A
A
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները:
Կողմերն անդրադարձել են նաեւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին: