Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Օրենքի նախագծով սահմանվում են բանակի՝ գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի եւ շտաբի սերժանտների պաշտոններն ու դրանց վարձատրության գործակիցները. այս մասին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ասել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 5-ի նիստում՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Զեկուցողը տեղեկացրել է, որ արեւմտյան պետությունների, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գնդային մակարդակից բարձր սերժանտական համակարգը ներառում է գլխավոր շտաբի, բանակային ուղղությունների եւ շտաբային սերժանտների առկայություն, որով ապահովվում է սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը:

Արման Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Նա կարեւորել է ատեստավորման գործընթացը՝ հավելելով, որ այն նպաստում է զինծառայողի թե՛ ֆիզիկական պատրաստվածության, թե՛ մասնագիտական որակի կատարելագործմանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է փոփոխության ընդունումը՝ նշելով, որ այն բանակի բարեփոխումների գործընթացին ուղղված կարեւորագույն օրենքների նախագծերից է:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար այն հանձնաժողովին է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին: