Բացել լրահոսը Փակել լրահոսը
495463040_1006561228284188_897354877917815937_n
A A
Սպորտ

Հարություն Հովհաննիսյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտին է մոտեցում պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը:

Գերծանր քաշային պատանի ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 140 կգ,145 կգ ու 150 կգ: Այս ձևում մեր մարզիկն արժանացավ ոսկե մեդալի:

Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրեց 173 կգ: Երկամարտի 323 կգ արդյունքով` Հովհաննիսյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն: