Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (1) (2)
A A
Պաշտոնական

Հրդեհ ավտոմեքենայում

Մայիսի 4-ին, ժամը 23:16-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ թունելում, այվում է ավտոմեքենա։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

 

Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին՝ թունելի ներսում, այրվում է «Nissan» ավտոմեքենա․ տուժածներ չկան։

 

Հրդեհը մեկուսացվել է մայիսի 5-ին, ժամը 00։05-ին, մարվել՝ 00։45-ին։ Այրվել է ավտոմեքենան։

 

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելի հատվածը երկկողմանի երթևեկելի է։