«Թուրքիայի հետ առեւտուր անելը նորմալ եք համարում, անունը տալը՝ ո՞չ»․ Բաբկեն Թունյանը՝ Հակոբ Ավագյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին-Երկու անգամ հստակ ասում եք՝ «դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրի» հետ․․․ Պակիստանը նկատի չունեք, չէ՞։ Թուրքիայի հետ առեւտուր անելը նորմալ եք համարում, անունը տալը՝ ո՞չ։
-Չէ, նորմալ չեմ համարում․ իրականում ինքն ինձ համար թշնամի երկիր է եւ ես մեծ ցավ եմ ապրում, որ նման մեծ կախվածություն ունենք թշնամի երկրից։ Ծանր է թշնամի երկրից առեւտուր անելը, ես գնահատական չեմ տալիս, սա իրականություն է։
-Եթե հարցը գնաց քաղաքական կողմի վրա, ուրեմն Թուրքիայից ապրանք ներմուծողների խնդիրն այստեղ դուք չպիտի բարձրաձայնեք, որովհետեւ Թուրքիայից ապրանք ներմուծողը նպաստում է Թուրքիայի կամ ձեր ձեւակերպմամբ՝ «թշնամի երկրի» տնտեսության զարգացմանը։ Ձեր տրամաբանությամբ, կարող են Թուրքիայից ապրանք չբերել, այլ երկրից բերեն ու հարցը մեխանիկորեն փակվում է։
-Ես այդ մարդը չեն, որ պիտի արգելեմ, բայց եթե արգելեմ, պետք է կամաց-կամաց դա անեմ՝ հնարավորություն տամ, որ այստեղ արտադրի։
-Մի անգամ արգելել էինք՝ տեսանք թե ի՞նչ եղավ․ մեկ է՝ թուրքական ապրանքը գալիս էր Հայաստան։
Այս երկխոսությունն այսօր տեղի ունեցավ ԱԺ Տնտեսական հանձնաժողովի նիստում՝ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի եւ «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի համահիմնադիր Հակոբ Ավագյանի միջեւ։