Դիլիջանում գազա-բենզալցակայան է փակվել հրդեհային վտանգի պատճառով
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Դիլիջան համայնքում գազա-բենզալցակայանի գործունեություն է դադարեցրել. վերջինս կապարակնքվել է
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Տավուշի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց 2ա հասցեում՝ «ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի նկատմամբ։
Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2025 թվականի մարտի 26-ին կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ ընկերության վերոնշյալ գործունեության հասցեում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի անվտանգության համար:
Ելնելով վերոգրյալից Տեսչական մարմնի ղեկավարի կողմից որոշում է կայացվել ամբողջությամբ դադարեցնել նշված հասցեում շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Տեսչական մարմնի Տավուշի տարածքային ստորաբաժանման և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանման մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում լցակայանները կապարակնքվել են՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։