
A
A
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
Աջակցիր «Ա1+»-ինԵրկուշաբթի օրը Թբիլիսիում մեկնարկել են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությունները, որին մասնակցում են նաև սպաներ Հայաստանից։ Այս մասին հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով երկրի ՊՆ-ի հաղորդագրությունը, գրում է Ազատությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարժանքներին մասնակցում են 17 երկրների զինվորականներ, այդ թվում՝ Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Եվրամիության անդամ երկրներից, Թունիսից։
«Զորավարժության նպատակն է պատրաստել բրիգադի մակարդակով բազմազգ ստորաբաժանում՝ վրացական կողմի ղեկավարությամբ՝ պլանավորման և ճգնաժամային գործողություններ իրականացնելով», - ասված է վրացական կողմի հաղորդագրությունում: