Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Կայացել է Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի նախագահի հանդիպումը (տեսանյութ)

Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի նախագահի հանդիպումը Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի` Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի հանդիպումը:

Վարչապետը նախ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում: Էստոնիայի խորհրդարանի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը` վստահություն հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի և կամրապնդվի:

Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Էստոնիա միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում` միջազգային հարթակներում: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շուրջ: Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի` Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի հանդիպումը:

Վարչապետը նախ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում:

Էստոնիայի խորհրդարանի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը` վստահություն հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի և կամրապնդվի: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Էստոնիա միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում` միջազգային հարթակներում: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շուրջ: