Բացել լրահոսը Փակել լրահոսը
494485255_1002631231959472_8761429458095274303_n (1)
A A
Պաշտոնական

Արմեն Գրիգորյանը Կատարում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և Հայաստանի խաղաղության օրակարգը

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորում»-ին:
 
Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին:
 
Ա.Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, որպես կարևոր տնտեսական նախաձեռնություն՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղություն հաստատելուն։
 
ԱԽ քարտուղարն անդրադարձել է նաև Հայաստանի էներգետիկ անվտանգությանը և դրա բազմազանեցման կարևորությանը: