
A
A
Վիզայի ժամկետից ավել մնալու դեպքում կարող է սահմանվել մշտական մուտքի արգելք․ ԱՄՆ դեսպանատուն
Աջակցիր «Ա1+»-ինԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Դեսպանատնից զգուշացնում են՝ հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։