Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-04-17_21-46-09
A A
Պաշտոնական

Սիսիան-Շամբ ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Որոտան գետում

Ապրիլի 17-ին, ժամը 17:25-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Սիսիան-Շամբ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Որոտան գետում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, քաղաքացիների հետ վարորդին դուրս բերել բեռնատարից և մոտեցրել  շտապօգնության ավտոմեքենային: