Բացել լրահոսը Փակել լրահոսը
490983698_651939670964216_1227373673430973803_n
A A
Հասարակություն

50 հազար եվրո և ավտոմեքենա՝ «Արփա» պահպանվող լանդշաֆտին

Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից «Արփա» պահպանվող լանդշաֆտը ստացել է 2025 թվականի համար նախատեսված ֆինասավորման առաջին փոխանցումը , որը կազմել է 50 հազար եվրո։ CNF-ի կողմից պահպանվող տարածքին է նվիրաբերվել նաև Nissan Rogue մակնիշի ավտոմեքենա՝ պահպանության աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով։

Նշենք, որ CNF-ի կողմից տրամադրվող ֆինանսական օժանդակությունը հնարավորություն է տալիս ծածկելու ընթացիկ ծախսերը, զարգացնելու պահպանվող լանդշաֆտի ենթակառուցվածքները, բարելավելու կենսաբազմազանության պահպանության պայմանները: