Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Փաշինյանը՝ ՆԳՆ Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիրում (տեսանյութ)

Վարչապետն այցելել է ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարար Արփինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր։

 

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Պարեկային ծառայության նոր էլեկտրամոբիլների տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները: Վարչապետը ծանոթացել է վարչական վարույթի իրականացման բաժնում տեղակայված քաղաքացիների ընդունելության սենյակների, ինչպես նաև գումարտակների շենքային պայմաններին: Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև զինանոց, հրաձգարան, մարզասրահ: