Բացել լրահոսը Փակել լրահոսը
490419813_29351779351103338_771262613687298068_n
A A
Պաշտոնական

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կրկեսի մաս չի կազմի, չի առաջադրի թեկնածու և չի մասնակցի քվեարկությանը

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կրկեսի մաս չի կազմի, չի առաջադրի թեկնածու և չի մասնակցի քվեարկությանը:
 
Իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը, որոնք լինելու են ավագանու կազմում, սեփական պատասխանատվությամբ Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնելու հայտարարությամբ են հանդես եկել:
Այսինքն գտել են, որ 17 հազարից ավել քվե ստացած ուժի փոխարեն պետք է քաղաքը հանձնել կրկնակի պակաս ձայներ ունեցողին:
 
Քվեարկությանը մասնակցողները ուղիղ կրելու են իրենց ընտանիքների, երեխաների, ծնողների, Գյումրու ապագայի պատասխանատվությունը:
ՔՊ