Բացել լրահոսը Փակել լրահոսը
002
A A
Մշակույթ Պաշտոնական

Մի շարք միջոցառումներով նշվել է Արվեստի համաշխարհային օրը

Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հետևել է Հայաստանի նկարիչների միության բացօթյա տարածքում տեղի ունեցող պլեներին:

Այն անցկացվում էր Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ: Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալը մասնակցել է Հայաստանի նկարիչների միությունում ցուցադրվող՝ Խաչատուր Ազիզյանին նվիրված ֆիլմի դիտմանը:

Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ այսօրինակ միջոցառումները կարևոր են ոչ միայն օրը նշանավորելու, այլև արվեստի միավորող և համաշխարհային մեծարժեք դերը ևս մեկ անգամ ընդգծելու տեսանկյունից:

Օրվա շրջանակում Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային և Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնների սաների մասնակցությամբ իրականացվել են բացօթյա դաս և ցուցահանդես, որի մուտքն ազատ է:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ