
Գլխավոր դատախազությունը պահանջում է Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավաից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 միլիոն դրամ
Աջակցիր «Ա1+»-ինԳլխավոր դատախազությունը պահանջում է Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 միլիոն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 9-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
Ø 13 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ գույք` Երևանում, 1 անշարժ գույք` Նոյակերտում, 1 անշարժ գույք` Եղեգնավանում.
Ø Երևանում գտնվող 2 անշարժ գույքի, Նոյակերտում՝ 1 անշարժ գույքի, Եղեգնավանում՝ 2 անշարժ գույքի շուկայական արժեքները.
Ø 1 տրանսպորտային միջոց.
Ø 1 իրավաբանական անձում մասնակցություն.
Ø 1515 ԱՄՆ դոլար փոխառության պահանջի իրավունք.
Ø ավելի քանի 587 միլիոն 350 հազար դրամ: