
A
A
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թ․ Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ:
20-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը 2024 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ աշխարհի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ:
Այդ մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։