Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-04-10_17-38-58
A A
Պաշտոնական

Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Արայիկ Խզմալյանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել Հանրային խորհրդի կազմավորման մասին։ 
 
Վարչապետի հայտարարությունը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։ Վարչապետը հայտնել է, որ սահմանված կարգով ընտրված Հանրային խորհրդի 45 անդամների կազմից Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը ներկայացրել էր ՀՀ կառավարության քննարկմանը։ 
 
«Կառավարության 2025 թվականի ապրիլի 9-ի N 389-Ա որոշմամբ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Արայիկ Խզմալյանը։ 2025 թվականի ապրիլի 10-ից Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ։