Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ դատախազություն
A A
Պաշտոնական

Դատախազությունը պահանջում է վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատիրոջից բռնագանձել 14 անշարժ գույք, 59 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ վառելիքի ներկրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

· 14 անշարժ գույք, որից 10-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում.

· Երևանում գտնվող 6 անշարժ գույքի գնման իրավունք.

· 6 տրանսպորտային միջոց.

· 4 իրավաբանական անձանցում մասնակցություն.

· 59 միլիոն 518 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի և միջոցների մնացորդ։

Հանրային կապերի բաժին