Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Զինվորի տան պուրակ-սրճարան է բացվել

Զինվորի տանը բացվեց պուրակ-սրճարան: Սրճարանի աշխատանքից ստացված ողջ շահույթն ուղղվելու է հայրենիքի պաշտպանների խնդիրների լուծմանը:
 
Պուրակը կրում է լուսահոգի Մարիոն Դադիկյանի անունը: Մարիոն և Ժան Դադիկյանները Զինվորի տան բարեկամներն ու նվիրատուներն են: Ամուսինները ողջ կյանքը բարեգործությանն են նվիրել: Այս աբրեգործությամբ էլ նպաստելու են զինվորական հաշմանդամների տարբեր խնդիրների լուծմանը: Նորաբաց սրճարանում կաշխատեն նաև Զինվորի տան շահառուներ՝ զինվորական հաշմանդամություն ունեցող անձինք: