Բացել լրահոսը Փակել լրահոսը
488925595_1249842513812143_1398799916733326625_n
A A
Պաշտոնական

Ցավով պետք է նշեմ, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ․ խոսնակ

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանի գրառումը․

«Ապրիլի 8-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, Երևանի Թամանցիների փողոցում շտապօգնության «Տոյոտա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց։
 
Ցավոք, վթարի հետևանքով վարորդի կողքին գտնվող բժիշկը մահացել է։
 
Ցավով պետք է նշեմ, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել»։