Բացել լրահոսը Փակել լրահոսը
17397546026794802513
A A
Հասարակություն

Շտապօգնության «Toyota»-ն «Գործարանային մետրո»-ի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա զոհ

Այսօր՝ ապրիլի 8-ին, շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանու, գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 05։40-ի սահմաններում Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների օպերատիվ են գործել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, ովքեր վիրավորներից մեկին իրենց պարեկային ավտոմեքենայով են տեղափոխել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը:  

08:50
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վիրավորներից մեկը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: