
A
A
Հայաստանում կանցկացվի «Ծաղկունք» միջազգային փառատոնը
Աջակցիր «Ա1+»-ին<Կամուրջ> մշակութային կենտրոնը ապրիլի 26-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացնի երկար սպասված «Ծաղկունք» միջազգային 7-րդ փառատոնը։
Իր տեսակով այն իսկական տոն կդառնա պարասերների համար։ Հանդես կգան հայտնի պարային անսամբլներ և երգչախմբեր ՀՀ բոլոր մարզերից, ինչպես նաև պարային խմբեր Գերմանիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Ռուսաստանից ու Հունաստանից:
Փառատոնը նշանակալից կդառնա տարբեր ազգերին հատուկ յուրօրինակ կատարումներով: Փառատոնին կնախորդի մի յուրատեսակ արարողություն ևս. կկայանա մասնակից խմբերի շքերթ-հանդիություն, որը կեզրափակվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցով: Փառատոնը նպատակ ունի ավելի զարգացնել միջմշակութային կապերը ազգերի միջև: