Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-04-07_14-15-46
A A
Քաղաքականություն

ՀՀ դեսպանը մասնակցում է Սերգեյ Լավրովի ղեկավարած եվրասիական անվտանգության հարցերի քննարկմանը

ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկմանը։
 
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Telegram–ում։
 
«Լավրովը եվրասիական անվտանգության հարցեր է քննարկում Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ»,– լուսանկարին կից գրել է նա։
 
Լուսանկարում երևում է, որ դեսպանների շարքում է նաև Արսենյանը։