Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captկհբհure
A A
Պաշտոնական

ՀՀ նախագահի հրամանագրով Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ

ՀՀ նախագահի հրամանագիրը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ
 
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
 
Պարույր Հովհաննիսյանին նշանակել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)։