Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_2129
A A
Պաշտոնական

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության սպառազինությունների գլխավոր տնօրինության գործադիր տնօրենին

Մխիթար Հայրապետյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության սպառազինությունների գլխավոր տնօրինության գործադիր տնօրենին
 
Ապրիլի 4-ին Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության Սպառազինությունների գլխավոր տնօրինության ղեկավար Էմանուել Կիվայի հետ։
Քննարկման առանցքում են եղել Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները, տեխնոլոգիական փոխանակման ծրագրերի նախաձեռնման հնարավորությունները, Հայաստանում պաշտպանական տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող հարցեր և այլ թեմաներ։
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և ՀՀ ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, ինչպես նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը։