Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր Հասարակություն

Ինչպիսի՞ն է լինելու ապագայի փողը. Երեւանում անցկացվեց Doing Digital Forum 2025-ը (տեսանյութ)

Կրիպտոարժույթների ընդունումն ու թվային ֆինանսների զարգացումը մեծ փոփոխություններ են բերում ամբողջ աշխարհում։ Հայաստանը ևս հնարավորություն ունի այդ փոփոխություններից օգտվելու ու նոր հնարավորություններ ստեղծելու։

Երևանում կայացավ թվային ֆինանսների և նորարարական տեխնոլոգիաների Doing Digital Forum 2025-ը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպում է SPRING PR ընկերությունը։

 «Ապագայի փողը․ տնտեսական ազդեցությունը» խորագիրը կրող այս միջոցառումը համախմբել է պետական կառույցների, գործարար համայնքի ներկայացուցիչներին, ոլորտի միջազգային ու տեղական առաջատար փորձագետներին ու կազմակերպություններին։

Հայաստանից եւ ողջ աշխարհից մասնագետները հավաքվել են՝ լսելու տեխնոլոգիական վերջին նորությունները, թե ինչպիսին է լինելու ապագայի փողը կամ փողի ապագան։ Եւ թե ինչպես է այդ ամենն ազդելու տնտեսության վրա։

Ֆուտուրիստ Գերդ Լեոնհարդը վստահ է՝ կարեւոր է հասկանալ ապագան, ստեղծել տեխնոլոգիական գործիքներ ու ճիշտ օգտագործել դրանք։

«Ապագան կարող է լինել դրախտ, կարող է լինել դժոխք, նույն գործիքի շնորհիվ օրինակ, միջուկային էներգիայի շնորհիվ մենք կարող ենք ունենալ ռումբ, բայց միևնույն ժամանակ կարող ենք ունենալ միջուկային էլեկտրակայան։ Ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչպես ենք տեխնոլոգիան օգտագործում։ Օրինակ արհեստական բանականությունը հիմա փող աշխատելու նպատակով է օգտագործվում, բայց դա սխալ նպատակ է, պետք է օգտագործենք մեր իմաստությունը զարգացնելու համար»,- ասում է նա։

Հայաստանն այս պահին կանգնած է ֆինանսական բնագավառի հիմնովին փոփոխության առջև: Հայաստանը շուտով կունենա կարգավորումներ, որոնք վերաբերում են կրիպտոարժույթներին։ Դա ցույց է տալիս երկրի պատրաստվածությունը՝ հարմարվել նոր աշխարհատնտեսական ու աշխարհաքաղաքական փոփոխություններին, ասում է Համաշխարհային կրիպտո առաջնորդ Nine Blocks Capital Management-ի համահիմնադիր Հենրի Արսլանյանը։

«Կրպիտոարժույթների ու թվային արժույթների այս փոփոխությունները լավ հնարավորություն է մեզ համար՝ որպես ազգ, որպես երկիր։ Սա հետաքրիր ժամանակ է ֆինանսական հնարավորությունների,և փողի պատմության մեջ։ Եվ մեզ համար ստեղծում է հնարավորություններ, որպեսզի օգտվենք պահից ու ողջունենք այդ հնարավորությունները»,- նշում է նա։

Թվային արժույթները փողին ամբողջությամբ չեն փոխարինի։ Բանախոսը կատակում է՝ որոշ ժամանակ անց մարդիկ կունենան սովորական արժույթներ, կրիպտոարժույթներ ու ինչու չէ, նաեւ մի քիչ ոսկի։

Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը նշում է` եթե ուզում ենք առաջնորդել փոփոխությունները, պետք է տեղյակ լինենք, թե ինչ է կատարվում աշխարհում: Եվ Հայաստանն ունի այդ ներուժն այդ երկրների շարքում լինելու համար:

«Ամենակարեւորն է, որպեսզի մենք լինենք քարտեզի վրա այնպիսի երկիր, որը հետաքրքիր է բիզնեսին․ հետաքրքիր է այլ երկրներին, տարբեր ներդրումային ընկերություններին»։

Doing Digital Forum-ը մի հարկի տակ է համախմբել շուրջ քսան միջազգային ու տեղական խոսնակի, 1000-ից ավելի մասնակիցների Հայաստանից ու տարածաշրջանից:

«Այս Ֆորումը դարձել է մի հարթակ, որտեղ իրար հետ մրցակցող ընկերությունները գալիս են՝ քննարկելու տեխնոլոգիական ապագան, բոլոր մարտահրավերները, որոնք ունենք, որպեսզի կարողանանք միավորված մոտեցում ունենալ»,- ասում է նա։

Հաջորդ տարի Doing Digital Forum-ը կրկին կհամախմբի ամենատարբեր մասնագետներին, իսկ քննարկումների առանցքում կլինեն ներդրումային հնարավորություններն ու ուղղությունները: