Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Ավանդական հայկական կարագ՝ առանց հնեցման և սառեցման

    Կարագը նույնքան հին է, որքան արևմտյան քաղաքակրթությունը։
Հին Հռոմում այն ​​բուժիչ մթերք է համարվել, որն օգտագործել են հազի և հոդացավերի ժամանակ: Աստվածաշնչում կարագը հիշատակվել է որպես տոնակատարությունների կերակուր, որը մարդիկ մսի և կաթի հետ հյուրասիրել են իրենց այցելած հրեշտակներին: Հույներն ու հռոմեացիները կարագն օգտագործել են կոսմետիկայի մեջ՝ վստահ լինելով, որ այն բարելավելու է  մաշկի որակը։ Պատմականորեն կարագը նաև հյուսիսային ազգերի ամենասիրելի մթերքներից է և ֆրանսիացիների ֆավորիտը, որոնք իրենց աշխարհահռչակ խոհանոցի գլուխգործոցներից շատերը ստացել են հենց կարագի շնորհիվ։ Հայերը ևս կարագ սիրող ժողովուրդ են և հիշում են իրական ավանդական կարագի համը, որը վերջին տարիներին շատ է փոփոխվել։

Հայկական արտադրության միակ չհնեցվող և չսառեցվող ավանդական կարագը

Իր ընտանիքի և երեխաների համար կարագ ընտրելիս յուրաքանչյուր անձ պետք է երկու հարց հնչեցնի․ արդյո՞ք այս կարագը պատրաստված է բնական, անարատ կաթից, և արդյո՞ք այն ամիսներ, նույնիսկ տարիներ շարունակ չի հնեցվել ճանապարհներին և պահեստային տարածքներում, ենթարկվել բազմաթիվ սառեցումների և փորձությունների։

Այս հարցերի պատասխանները, ցավոք, հայկական շուկայում հազվադեպ են գտնում հուսադրող պատասխաններ։ 

Այսօր ներկայացնում ենք շուկայի այն եզակի կարագը, որ ստացվում է 100 տոկոս բնական, Ա կարգի կաթից և պատրաստումից հետո 3-5 օրերի ընթացքում հայտնվում սուպերմարկետներում՝ առանց հնեցման և կրկնակի սառեցման։ Երեմյան ապրանքանիշի կարագի բացառիկ որակի հիմքն անարատ կաթն է, որը փակ շղթայով ստացվում է սեփական ֆերմայում՝ ամբողջ տարին թարմ կերով սնվող տոհմացեղ կովերից։ Գիտականորեն ապացուցված է՝ կովերի սննդակարգը կարող է զգալի ազդեցություն ունենալ ստացվող կարագի որակի վրա։ Շուրջտարին թարմ կերով սնվող կովերի կաթից պատրաստված կարագն ավելի սննդարար է, ավելացնում է առողջ ճարպերի քանակը, ինչպիսիք են օմեգա-3 ճարպաթթուները

Տաշիրից Երեմյան կաթն ամենօրյա ռեժիմով հասնում է Երևանի գործարան, անցնում լաբորատոր հետազոտություններ, սերզատիչի օգնությամբ բաժանվում է կաթի սերը, իսկ ստացված սերուցքը պաստերացվում է, տեղափոխվում խառնիչ մեքենա, որի հորիզոնական պտույտների արդյունքում հարվում և դառնում է կարագ։ Գրեթե նույն ավանդական տարբերակով, ինչպես պատրաստում էին մեր տատիկները։ Ահա թե ինչու Երեմյան ապրանքանիշի կարագն ունի անթերի հյուսվածք և 82,5 տոկոս ճշգրիտ յուղայնություն։ 

Պատրաստի որակյալ կարագը փաթեթավորվում է տեղում և հատուկ սառնարանային մեքենաներով առաքվում խանութներ՝ ապահովելով բացարձակ թարմություն։

Բնական ու անարատ կաթից պատրաստված կարագը սննդարար է

100 տոկոս բարձրակարգ կաթից պատրաստված կարագը, ինչպիսին Երեմյան ապրանքանիշի կարագն է, պարունակում է մի շարք վիտամիններ, այդ թվում՝ վիտամին A, D, E և K2, որոնք կարևոր են իմունային համակարգի, ոսկորների ամրության, մաշկի առողջության, խոնավության և առանձգականության համար: Որակյալ կարագի մեջ պարունակվող ճարպերը, մասնավորապես՝ հագեցած ճարպերը, կարևոր են ուղեղի աշխատանքի համար, օգնում են պահպանել ուղեղի բջիջների կառուցվածքը և խթանում ճանաչողական գործառույթը:

Կարագի մեջ պարունակվող հագեցած ճարպերն օրգանիզմի համար նաև երկարատև էներգիայի աղբյուր են: Հատկապես թարմ կերով սնվող կովերի կաթից պատրաստվող կարագը պարունակում է նախաբիոտիկներ, որոնք նպաստում են աղիների օգտակար բակտերիաների աճին: Այս առողջ բակտերիաները նպաստում են մարսողության բարելավմանը, սննդանյութերի կլանմանը և իմունային համակարգի առողջությանը։

Երբ կարագը հնեցվում է, ամիսներ շարունակ փոխադրվում երկրից երկիր, պահվում պահեստներում, կորցնում է իր սննդային արժեքը և հարթ հյուսվածքը, քանի որ վիտամինները ժամանակի ընթացքում քայքայվում են: Ոչ պատշաճ պայմաններում պահվելիս կարագում կարող են վնասակար բակտերիաներ առաջանալ և հանգեցնել սննդային հիվանդությունների:

Թարմ կարագն ունի մեղմ, թեթև և քաղցր համ, իսկ հնեցված կարագը հակված է կորցնելու այդ թարմությունն ու հարուստ համը։

Որտե՞ղ գտնել թարմ, իրական ու տեղական կարագ

Բարձրակարգ և որակյալ կարագ փնտրողները Երեմյան ապրանքանիշի կարագը՝ 900, 200 և 100 գրամ փաթեթավորումներով, կարող են գտնել Երևանի սուպերմարկետներում, Երեմյան կաթնամթերքի ֆիրմային խանութներում (Թումանյան 21, «Լավաշ» ռեստորան և Ամիրյան 3/37, «Burgery Angus & More»), ինչպես նաև պատվիրել առցանց՝ yeremyan.delivery կայքի միջոցով։