Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

«Ես չեմ, դու ես»․ կայացավ նոր սթենդ-ափ շոուի պրեմիերան (լուսանկարներ)

«Ես չեմ, դու ես»՝ ասում է դերասան, հումորիստ Մհեր Մխիթարյանն իր նոր Stand-up comedy show-ում՝ բեմից դիմելով հանդիսատեսին։

«Բոհեմ» թատրոնում նախօրեին պրեմիերա էր։

Հումորիստը պրեմիերայից գոհ էր, շոուից հետո նշեց՝ լավ ակնկալիքներ ուներ, դրանք արդարացան։

«Ես չեմ, դու ես» շոուում հումորիստը ներկայացրել է նաև իր կյանքից դրվագներ։ Իմպրովիզներ ևս բեմից հնչեցին։ 

Մհեր Մխիթարյանը վերջին մեկ տարում երկու ֆիլմում է ներկայացել՝ գլխավոր կերպարին է մարմնավորել։ Ասում է՝ ի տարբերություն ֆիլմի՝ սթենդ-ափ շոուի ժամանակ հնարավորություն չունես նորից նկարելու կադրը, մոնտաժելու․

«Ինչպես արեցիր հումորը, արեցիր։ Երկու ֆորմատն էլ իր բարդություններն ունի»,- ասում է նա։

«Ես չեմ, դու ես» սթենդ ափ-շոուի սցենարիստներից Գարիկ Գևորգյանն էլ նշեց՝ սցենարական աշխատանքը բարդ չի ընթացել, քանի որ Մհերի հետ ընկերներ են․

«Կարեւոր է, որ այն արտիստի հետ, ում հետ աշխատում ես, նաեւ ընկերներ եք, կիսում եք միմյանց գաղափարները։  ՄԵնք անդրադարձել ենք մարդկանց հուզող թեմաներին»,- ասում է նա՝ նշելով, նաեւ նոր թեմաներ են վերցրել, որոնց այլ հումորիստները քիչ են անդրադարձել։

«Սթենդ-ափ ժանրի առանձնահատկությունն այն է, որ հումորիստը ներկայացնի իր կյանքից դրվագներ, իր մտքերը, արհեստական չլինի»,- ասում է նա։