Բացել լրահոսը Փակել լրահոսը
485813067_636981719297934_4401207050465811648_n
A A
Պաշտոնական

Հրշեջ-փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհը

Մարտի 25-ին, ժամը 14:37-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Կոմիտասի փողոցում գտնվող տներից մեկի բակում այրվում է խորդանոց։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում գտնվող խորդանոցում (մոտ 25 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։02-ին, մարվել՝ 15։41-ին: Այրվել են խորդանոցը և ներսում կուտակած մոտ 4 խմ վառելափայտ:

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից այգի։