Բացել լրահոսը Փակել լրահոսը
Caասաpture
A A
Պաշտոնական

Սաուդյան Արաբիայում սկսվել են ռուս-ամերիկյան փակ բանակցությունները

Սաուդյան Արաբիայում մեկնարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև փակ ձևաչափով բանակցություններ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը, բանակցությունները ընթանում են տեխնիկական թիմերի փորձագիտական մակարդակով Ritz-Carlton հյուրանոցում։

Բանակցությունների ընթացքը լիովին փակ է. Սաուդյան Արաբիայի պետական անվտանգության ծառայությունը լրագրողներին խնդրել է լքել տարածքը։

Ռուսական պատվիրակության կազմում են Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը և Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։

Ըստ հաղորդումների՝ երկխոսության հիմնական թեման լինելու է Սևծովյան նախաձեռնությունը, սակայն Կրեմլում չեն բացառել, որ կարող են քննարկվել նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը վերաբերող այլ հարցեր։

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ՝ մարտի 23-ին, Վաշինգտոնի պատվիրակությունն Էր Ռիադում հանդիպել էր Ուկրաինայի պատվիրակության հետ։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատվիրակությունների ուղիղ հանդիպում այս պահին չի նախատեսվում։