
A
A
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 23-ին, ժամը 16:13-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ և Դավթաշեն գյուղերի միջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ-ին «ZIL» մակնիշի բեռնատարը՝ քարով բեռնված, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։