Բացել լրահոսը Փակել լրահոսը
կայք
A A
Պաշտոնական

Փրկարարներն ուղղել են շրջված ավտոմեքենան և դուրս բերել դաշտից

Մարտի 21-ին, ժամը 07:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ցուցանակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ տուժածներ չկան։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղղել այն և դուրս բերել դաշտից։