Բացել լրահոսը Փակել լրահոսը
484842636_1052956993528464_7635708364103574352_n
A A
Պաշտոնական

Միրզոյանը Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է համաձայնեցված տեքստով համաձայնագրի ստորագրմանը

Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։
 
Արարատ Միրզոյանը և Մաուրո Վիեյրան հանգամանալից քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը, քաղաքական երկխոսության խորացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը միտված բոլոր հարցերն ու նախաձեռնությունները:
 
Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել համագործակցության ընդլայնման կոնկրետ հնարավորությունների շուրջ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, կրթությունը, նորարարությունները, բարձր տեխնոլոգիաներն ու էներգետիկան: Երկուստեք ընդգծվել է ներդրումների և գործարար կապերի խթանման ուղղությամբ լրացուցիչ համատեղ ջանքերի գործադրման հարցում մեծ պատրաստակամությունը: Նախանշվել են առաջիկա անելիքները՝ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների և գործակալությունների մասնակցությամբ:
 
Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հարցերի շուրջ՝ անդրադարձ կատարելով տարբեր հարթակներում արդեն, իսկ ձևավորված ակտիվ փոխգործակցության հարցերի:
 
Տարածաշրջանային թեմաների համատեքստում նախարար Միրզոյանը մանրամասն ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության կառուցման ՀՀ տեսլականը, այդ նպատակով գործադրված ջանքերը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախագծի մշակման, համաձայնցման ուղղությամբ: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է համաձայնեցված տեքստով համաձայնագրի ստորագրմանը, ինչը լավ հիմք կարող է հանդիսանալ տարածաշրջանում կայունության և համապարփակ խաղաղության համար:
Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: