Բացել լրահոսը Փակել լրահոսը
67dad59a19fbc2.97942688
A A
Պաշտոնական

Մոսկվան ու Կիևը գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել՝ 175-ը 175-ի դիմաց սկզբունքով։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է նաև, որ «որպես բարի կամքի դրսևորում» ուկրաինական կողմին է փոխանցել ևս 22 ծանր վիրավոր ռազմագերիների, ովքեր շտապ բժշկական օգնության կարիք ունեն։

Գերիների սպասվող փոխանակման մասին Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։