
A
A
Առաջարկվում է սահմանել «ջրօգտագործման թույլտվություն» հասկացությունը
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 19-ի նիստում քննարկվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ։
Հաշվի առնելով 2024 թվականի հորդառատ անձրևների հետևանքով Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում Աղստև գետի վարարումից առաջացած հետևանքները՝ մշակվել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծ: Այն իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լիազորող նորմ նախատեսել Ջրային օրենսգրքում:
Այս մասին հանձնաժողովի նիստում ասել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը: ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ:


Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշել է, որ օրենքի նախագիծն ուղղված է գետերի ռիսկային հատվածների ճիշտ կառավարմանը․
«Առաջարկվող փոփոխությունները հիմնականում տեխնիկական բնույթի են. դրանք արվում են, որպեսզի որևէ գետի մաքրման դեպքում թե՛ համայնքը, թե՛ այլ պետական մարմինը չկանգնեն հավելյալ բարդությունների առաջ»,- նշել է նախարարը: Նա պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին՝ առաջարկելով այն ներառել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: