A
A
Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածը երկկողմանի կբացվի երթևեկության համար
Աջակցիր «Ա1+»-ինՀյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածը (Լանջիկից Ազատան, 23կմ) մարտի 19-ին՝ ժամը 15.00-ից երկկողմանի կբացվի երթևեկության համար։ Ըստ ՆԳՆ-ի կողմից հաստատված ժամանակավոր երթևեկության պլանի՝ թույլատրելի առավելագույն արագությունը նշված հատվածում 70կմ-ժամ է։
Մաղթում ենք բարի երթ և վարորդներին հորդորում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։