
A
A
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը
Աջակցիր «Ա1+»-ինԺամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված։
Այդ մասին հայտնում են Գազպրոմ Արմենիայից։
«Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նապտակով մարտի 18-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին: