Բացել լրահոսը Փակել լրահոսը
17.03
A A
Պաշտոնական

ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Վանաձորում ոստիկանների կողմից բռնության դեպքերի վերաբերյալ ստացված տեղեկությունները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մտահոգիչ է համարում վերջին օրերին Վանաձոր քաղաքում ոստիկանների կողմից բռնության դեպքերի վերաբերյալ ստացված տեղեկությունները:

Մարտի 17-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում արձանագրված տեղեկությունների համաձայն` Վանաձորում` ոստիկանության բաժնում, ոստիկանները ֆիզիկական բռնություն են գործադրել անձի նկատմամբ, և նրա հասցեին հնչեցրել հայհոյանքներ։

 

Նախօրեին՝ մարտի 16-ին ևս Պաշտպանի թեժ գծին ահազանգ էր ստացվել Վանաձորում ոստիկանի կողմից բռնության ենթադրյալ դեպքի առնչությամբ:

 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում վերոնշյալ դեպքերով սկսվել է քննարկման ընթացակագ։

Պարազաբանումներ կպահանջվեն պետական իրավասու մարմիններից:

 

Այս և նմանատիպ դեպքերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ։