
Սպասվում է քամու ուժգնացում
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 18-ին հատկապես ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, մնացած շրջաններում՝ 15-20 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-22-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը՝ ձյան տեսքով, մարտի 19-20-ն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Մարտի 17-ի ցերեկը, 19-20-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 20-25 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 17-ի ցերեկը կբարձրանա 1-3 աստիճանով, մարտի 19-22-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։
Երևան քաղաքում`
Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-22-ը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։
Երևան քաղաքի մարտի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 22.1°C (1962թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -9.7°C (1990թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 5.9°C