Բացել լրահոսը Փակել լրահոսը
484334650_1094822949341392_8997296661820194556_n
A A
Պաշտոնական

Առգրավվել է որսորդական 4 զենք և ապօրինի որսված 90 արտույտ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Հանրապետության որսահանդակներում փետրվարի 27-ից մարտի 13-ը իրականացրել են որսագողության դեմ պայքարի խստացված միջոցառումներ։
Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, Թաթուլ բնակավայրերի և Թալին քաղաքի հարակից տարածքներում արձանագրվել են ապօրինի որսորդության դեպքեր։
✔️ Գ.Հ.-ն «ԻԺ-155» որսորդական զենքով ապօրինի որսացել է «Տափաստանային արտույտ» տեսակի 60 թռչուն։
✔️ Գ.Ա.-ն «ԻԺ-18» որսորդական զենքով ապօրինի որսացել է «Տափաստանային արտույտ» տեսակի 10 թռչուն։
✔️ Հ.Ա.-ն «ԻԺ-27» և «ԻԺ-18» տեսակի որսորդական զենքերով ապօրինի որսացել է «Տափաստանային արտույտ» տեսակի 20 թռչուն։
🚔Դեպքերով հայտնաբերված որսորդական զենքերն ու ապօրինի որսված թռչուններն առգրավված են։ Կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
🔗Հիշեցում․ ապօրինի որսի ընթացքում օգտագործվող անձնական սեփականություն հանդիսացող զենքերն ու այլ միջոցները ԲԸՏՄ հայցապահանջով Դատարանի կողմից ենթակա են բռնագրավման։