Բացել լրահոսը Փակել լրահոսը
483102939_984238920525907_7747089067682204045_n
A A
Պաշտոնական

ՀՀ-Լիտվա պաշտպանական խորհրդակցություններն ավարտվել են համագործակցության նոր պլանի ստորագրմամբ

Մարտի 13-14-ը ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների ու գործողությունների խմբի ղեկավար Ալգիրդաս Նորկուսի գլխավորած պատվիրակությունների միջև Վիլնյուսում անցկացվել են ՀՀ-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները։
 
Խորհրդակցություններին մասնակցել է նաև Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։
 
Քննարկվել են ՀՀ և Լիտվայի միջև երկկողմ պաշտպանական համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։
 
Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջև համագործակցության 2025 թ. պլանը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ Հայաստանում և Լիտվայում։