Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԼՈԳՈ
A A
Պաշտոնական

Կրթաթոշակ՝ Ինդոնեզիայի բուհերում սովորելու նպատակով

Ինդոնեզիայի բարձրագույն կրթության, գիտության և տեխնոլոգիայի նախարարությունը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով կրթաթոշակների տրամադրման մասին՝ «Kemitraan Negara Berkembang» (KNB) ծրագրի շրջանակում։ Ինդոնեզիայի կառավարությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում միջազգային ուսանողներին՝ այդ երկրի 34 համալսարաններից մեկում ուսանելու նպատակով:

KNB կրթաթոշակն աջակցություն է զարգացող երկրների հեռանկարային ուսանողներին՝ նրանց հնարավորություն ընձեռելով սովորելու Ինդոնեզիայի առաջատար համալսարաններում: Կրթաթոշակը ներառում է ուսման վարձի փոխհատուցում, ամսական նպաստ, առողջապահական ապահովագրություն և տեղափոխման ծախսեր:

Ծրագրի առավելագույն տևողությունը բակալավրիատի համար 4 տարի է, մագիստրատուրայի համար՝ 2 տարի, ասպիրանտուրայի համար՝ 4 տարի:

Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն՝ կից նյութերից:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ