A
A
Քանաքեռ Զեյթուն 2025 ը սկսվել է բարեկարգումներով․ քաղաքապետարան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄայրաքաղաքի զարգացման ծրագրերով հետևողականորեն իրականացվում են վերականգնելու, բարեկարգելու և նոր հնարավորություններ ստեղծելու աշխատանքներ՝ ապահովելով ավելի հարմարավետ ու բարելավված միջավայր երևանցիների և քաղաքի հյուրերի համար։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում քանդվել է ապօրինի սրճարանը, բացազատվել է հարակից տարածքը: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական շրջանում էր՝ աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բակերի բարեկարգման և ֆուտբոլի նոր դաշտերի կառուցման ծրագրերը, որոնց նպատակը համայնքի բնակիչների համար բարելավված, առավել անվտանգ և աշխույժ ժամանցի պայմաններ ստեղծելն է։