Բացել լրահոսը Փակել լրահոսը
482268144_961449332843604_2680757316955901835_n
A A
Պաշտոնական

Վեդիի բժշկական կենտրոնը վերաձևավորման կարիք ունի. ԱՆ

Վեդիի բժշկական կենտրոնը վերաձևավորման կարիք ունի. անհրաժեշտ է երեք տարբեր շենքերում բուժծառայության մատուցումը կազմակերպել մեկ հարկի տակ, ապահովելու նաև ծախսարդյունավետությունը:
 
Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, 2025 թվականի կապիտալ շինարարության ծախսերով նախատեսված է այս տարի վերանորոգել ծննդատան ներկայիս շենքը, որտեղ պետք է միավորվեն պոլիկլինիկական և ստացիոնար բոլոր ծառայությունները:
 
Կիրականացվի կառուցվածքային փոփոխություն, կվերանայվեն մասնագիտական ուղղությունները, կավելանան անհրաժեշտ ծառայությունները:
 
Վեդիի բժշկական կենտրոնը ունեցել է ֆինանսական որոշ խնդիրներ, որոնք առաջին փուլով լուծման ընթացքում են:
 
Առողջապահության նախարարությունը խիստ հետևողական է լինելու ապահովել կենտրոնի առողջացումն ու հետագա զարգացումը: